Անաստասիա Շատալովայի սպանության գործով դատավարությունից հեռացվել է մեղադրյալ Բեքա Լատարիան
Թբիլիսիի քաղաքային դատարանում Անաստասիա Շատալովայի սպանության գործով ընթացող դատավարությունից հեռացվել է սպանության մեջ մեղադրվող Բեքա Լատարիան:
Ամբաստանյալը հայհոյեց դատախազին այն ժամանակ, երբ դատախազը միջնորդություն ներկայացրեց՝ Լատարիայի ձերբակալության ժամանակ թմրանյութ հայտնաբերելու վերաբերյալ:
Ըստ Բեքա Լատարիայի, նա ձերբակալվել թմրանյութի կարիք ունենալու ժամանակ և թմրանյութ չի ունեցել: