Անանուրիի համալիրի վնասված մասերը վաղվանից փակ են լինելու զբոսաշրջիկների համար
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակաեի որոշմամբ, Անանուրիի համալիրի փլուզված վայրերը վաղվանից փակվելու են զբոսաշրջիկների համար: Այս մասին գործակալության հասարակության հետ հարաբերությունների ծառայության ղեկավար, Բեքա Բարամիձեն ասել է առաջին ալիքին:
Նրա խոսքով, Անանուրիի մենաստանային համալիրը վաղը անձամբ դիտելու է Նիկոլոզ Անթիձեն:
Անանուրիի մենաստանային համալիրում զբոսաշրջիկների համար կարգավորումները պահանջել են «Սաղդրիսիի պաշտպանության կոմիտեի» անդամները: