Անալենա Բուրբոկի կարծիքով՝ Եվրամիության ընդլայնումն անհրաժեշտ է Ռուսաստանի պատերազմի պատճառով
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի խոսքով՝ Եվրամիության ընդլայնումն անհրաժեշտ է Ռուսաստանի պատերազմի պատճառով։
Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Կիեւ կատարած այցի ժամանակ։
«Ռումբերի տակ, ի դեմս ռուսական տանկերի, Ուկրաինան ինքնավստահ ու վճռական կանգնեց դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։ Ուկրաինան մեծ խիզախությամբ ու կեցվածքով պաշտպանում է մեզանից յուրաքանչյուրի ազատությունը»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
Անալենա Բերբոքի կարծիքով՝ Ուկրաինան կարող է հույս դնել Բեռլինի վրա եվրաինտեգրման ճանապարհին։ Ըստ Բերբոկի՝ Գերմանիան համոզված է, որ «ԵՄ ընդլայնումը ռուսական պատերազմի անհրաժեշտ աշխարհաքաղաքական հետեւանքն է»։
Գերմանիայի արտգործնախարարը պատերազմի մեկնարկից ի վեր չորրորդ անգամ է այցելում Կիև։