Անալենա Բերբոկի հրավերով Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի Բեռլինում ԵՄ ընդլայնման հարցին նվիրված համաժողովին
Անալենա Բերբոկի հրավերով Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի Բեռլինում ԵՄ ընդլայնման հարցին նվիրված համաժողովին

Վաղը՝ նոյեմբերի 2-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին կայցելի Բեռլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի հրավերով Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի ԵՄ ընդլայնման թեմայի շուրջ «Making the European Union fit for enlargement and future members fit for accession» համաժողովին:

Արտաքին գործերի նախարարը դիմելու է մասնակիցներին աշխատանքային խմբի շրջանակներում, որը նվիրված է եվրոպական ընդլայնման հարցերին։

«Իլիա Դարչիաշվիլին կխոսի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի, 12 կետերի կատարման ընթացքի և երկրի ակնկալիքների մասին՝ կապված թեկնածուի կարգավիճակի հետ»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ համաժողովը կանցկացվի Անալենա Բերբոկի անունով, որին կմասնակցեն եվրոպական երկրների արտգործնախարարները։