Անալենա Բերբոքն այցելել է Կիև և հայտարարել, որ Գերմանիան Ուկրաինային կհատկացնի հավելյալ 130 միլիոն եվրո հումանիտար օգնության համար
Գերմանիայի գործող արտգործնախարար Անալենա Բերբոքն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա։
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, սա Գերմանիայի արտգործնախարարի 11-րդ այցն է Ուկրաինա, որը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը նախարարի պաշտոնում։
Կիևում Բերբոկին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և Գերմանիայի դեսպանը Կիևում՝ Մարտին Եգերը։
Կիև ժամանելուն պես Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային կհատկացնի հավելյալ 130 միլիոն եվրո հումանիտար օգնության համար։
«Քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները փակուղում են հայտնվել, անհրաժեշտ է ցույց տալ, որ մենք Ուկրաինայի կողմն ենք և այժմ ավելի շատ ենք աջակցում նրան, քան երբևէ», – հայտարարել է Բերբոքը։