Անալենա Բերբոքը պաշտպանում է Դևիդ Քեմերոնի առաջարկը՝ փոխանակել թեւավոր հրթիռները, որպեսզի Ուկրաինան կարողանա հեռահար զենք ձեռք բերել
Անալենա Բերբոքը պաշտպանում է Դևիդ Քեմերոնի առաջարկը՝ փոխանակել թեւավոր հրթիռները, որպեսզի Ուկրաինան կարողանա հեռահար զենք ձեռք բերել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը պաշտպանել է իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի առաջարկը՝ փոխանակել թեւավոր հրթիռներ, որպեսզի Ուկրաինան կարողանա հեռահար զենքեր ձեռք բերել։

Բերբոքը նշել է, որ նման փոխանակումներ արդեն տեղի են ունեցել այլ տեխնիկայի հետ, սակայն չի նշել, թե որ զինատեսակները։

«Դա տարբերակ կլինի։ Փոխանակումը, այսպես ասած, գերմանական գյուտ է։ Որոշ ժամանակ առաջ մենք դա արդեն արել ենք այլ տեխնիկայով»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Գերմանիային առաջարկել էր փոխանակել «Տավրուս» հրթիռները բրիտանական «Storm Shadow»-ի հետ՝ Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու համար։