Անալենա Բերբոք. Եթե ահաբեկչությունը շարունակվի, Իսրայելի կամ Պաղեստինի համար անվտանգություն, խաղաղություն չի լինի
Եթե ահաբեկչությունը շարունակվի, ոչ Իսրայելի, ոչ Պաղեստինի համար անվտանգություն, խաղաղություն չի լինի, Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։
Նրա խոսքով, իրենք պետք է միասին դիմագրավեն մարտահրավերը:
«Մենք չենք կարող խուսափել հումանիտար աղետից, եթե Գազայից ահաբեկչությունն այսպես շարունակվի։ Եթե այս ահաբեկչությունը շարունակվի, ոչ Իսրայելի, ոչ էլ Պաղեստինի համար անվտանգություն, խաղաղություն չի լինի։ Մեզ վաղվա օրվա ճանապարհ է պետք, ինչը նշանակում է մտածել, թե ինչպես կարելի է խաղաղություն և անվտանգություն ապահովել Գազայում։ ԵՄ-ի և Գերմանիայի համար պարզ է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են ապրել խաղաղության, անվտանգության, ահաբեկչության և մարդկային ողբերգության մեջ միայն երկու պետությունների լուծման դեպքում: Միևնույն ժամանակ, պետք է ամեն ինչ անել Գազայում երկու միլիոն մարդկանց անհավանական տառապանքները մեղմելու համար։ Մենք պետք է միասին հաղթահարենք այս մարտահրավերը»,- ասել է Անալենա Բուրբոքը։