Անալենա Բերբոք. Գազան և Հորդանան գետի Արևմտյան ափը պետք է պատկանեն պաղեստինցիներին
Անալենա Բերբոք. Գազան և Հորդանան գետի Արևմտյան ափը պետք է պատկանեն պաղեստինցիներին

Գազան և Հորդանան գետի Արևմտյան ափը պետք է պատկանեն պաղեստինցիներին, Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, պաղեստինցիներին չպետք է վտարել այդ տարածքներից, իսկ պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում անվտանգության ապահովման պատասխանատվությունը պետք է կրի միջազգային հանրությունը։

«Իսրայելական բանակը պետք է ավելին անի Գազայի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ Այսքան անմեղ պաղեստինցիների տառապանքը չի կարող շարունակվել»,- ասել է Անալենա Բերբոքը։