Անալենա Բերբոկ. Ե՛վ Վրաստանի կառավարությունը, և՛ վրացիները հստակ արտահայտել և ուղերձ են հղել աշխարհին, թե որտեղ են նրանք կանգնած
Անալենա Բերբոկ. Ե՛վ Վրաստանի կառավարությունը, և՛ վրացիները հստակ արտահայտել և ուղերձ են հղել աշխարհին, թե որտեղ են նրանք կանգնած

Ե՛վ Վրաստանի կառավարությունը, և՛ վրացիները հստակ արտահայտել և ուղերձ են հղել աշխարհին, թե որտեղ են նրանք կանգնած,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը՝ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Անալենա Բերբոկի խոսքով՝ եթե Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է ներգրավվի անվտանգության քաղաքականության մեջ և աջակցի դրան։ Ըստ նրա հայտարարության՝ Եվրամիությանն անդամակցելու տեսակետից 12 հարց կա լուծելու և կարգավորելու:

Միաժամանակ Անալենա Բերբոկին հարցրել են՝ «Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները, փորձ է արվում վերականգնել ուղիղ չվերթներն ու կապը»։

«Այս հարցին շատ կարճ կպատասխանեմ։ Հստակ ազդանշան կար, որ անցած տարիներին ոչ միայն 2022 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից, այլ նաև այս տարի Վրաստանը պաշտպանել է այս բանաձևը, որտեղ հստակ ասվում է, թե ով է ագրեսորը՝ սա Ռուսաստանն է, ով է զոհը. Ուկրաինան է, և ինչպիսի տեսք ունի խաղաղության ծրագիրը: Սա ռուսական զորամիավորումների դուրսբերումն է և հրադադարը Ուկրաինայի ողջ տարածքում։ Իմ կարծիքով, Վրաստանի տեսանկյունից սա այն իրողությունն է, որ Ռուսաստանը շատ կոպտորեն, մշտապես խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի ջանքերը՝ այդ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»,- ասել է Անալենա Բերբոկը։