Անալենա Բերբոկ. Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը պատմական հնարավորություն է, որին տասնյակ հազարավոր մարդիկ աջակցում են փողոցներում
Անալենա Բերբոկ. Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը պատմական հնարավորություն է, որին տասնյակ հազարավոր մարդիկ աջակցում են փողոցներում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը սոցցանցում արձագանքում է Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքին։

«Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը պատմական հնարավորություն է, որին տասնյակ հազարավոր մարդիկ աջակցում են փողոցներում։ Դրա հիմքը ժողովրդավարական, ակտիվ և քննադատական ​​քաղաքացիական հասարակությունն է: Կառավարության խնդիրն է՝ միտումնավոր չփակել ապագայի ճանապարհը»,- գրել է Բերբոկը։