Անալենա Բերբոկ. Տարբեր ավանդույթներով և երազանքներով ավելի քան 700 միլիոն մարդ ապրում է մեր մայրցամաքում՝ Ալբանիայից մինչև Կիպրոս, Լիսաբոնից մինչև Թբիլիսի, նրանք պաշտպանված են Եվրոպական կոնվենցիայով
Անալենա Բերբոկ. Տարբեր ավանդույթներով և երազանքներով ավելի քան 700 միլիոն մարդ ապրում է մեր մայրցամաքում՝ Ալբանիայից մինչև Կիպրոս, Լիսաբոնից մինչև Թբիլիսի, նրանք պաշտպանված են Եվրոպական կոնվենցիայով

Մեր մայրցամաքում՝ Ալբանիայից մինչև Կիպրոս, Լիսաբոնից մինչև Թբիլիսի, ապրում է ավելի քան 700 միլիոն մարդ՝ տարբեր ավանդույթներով, պատմությամբ և երազանքներով: Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։

«Եվրոպան ավելին է, քան Եվրամիությունը։ Մեր մայրցամաքում ապրում է ավելի քան 700 միլիոն մարդ՝ տարբեր ավանդույթներով, պատմություններով և երազանքներով: Ալբանիայից մինչև Կիպրոս, Լիսաբոնից մինչև Թբիլիսի, այս բոլոր երկրները ներկայացված են Եվրոպայի խորհրդում և պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,- ասել է Անալենա Բերբոկը։

Ստրասբուրգում Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավարի երեկ արած հայտարարությունը տարածում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը։