Անալենա Բերբոկ. ՌԴ նախագահը չի ցանկանում խոսել Գերմանիայի կանցլերի հետ Ուկրաինայում խաղաղության հաստատման թեմայով
Անալենա Բերբոկ. ՌԴ նախագահը չի ցանկանում խոսել Գերմանիայի կանցլերի հետ Ուկրաինայում խաղաղության հաստատման թեմայով

Ռուսաստանի նախագահը չի ցանկանում խոսել Գերմանիայի կանցլերի հետ Ուկրաինայում խաղաղության հաստատման թեմայով, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։

Ըստ Բերբոքի՝ Ուկրաինան պատրաստ է արդար խաղաղության։

«Պուտինը հրաժարվում է ընդունել խաղաղության ուղերձներ, իսկ հակառակը՝ մենք ամեն օր միայն պատերազմական հաղորդագրություններ ենք լսում նրանից։ Այս օրերին նա նույնիսկ պատրաստ չէ հեռախոսազրույցի Գերմանիայի կանցլերի հետ»,- ասել է Բերբոքը։