Անալենա Բերբոկ. Պուտինը շահագրգռված է դաշինքում տարաձայնություններ սերմանել, մենք դրան կհակազդենք միասնությամբ, այս միասնությունը հստակ ցույց կտանք հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացել է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը։
Ինչպես հանդիպումից հետո ասաց Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը, պետք է ամեն օր մտածել, թե ինչ կարելի է անել Ուկրաինային օգնելու պաշտպանվելու Ռուսաստանի դեմ պատերազմում։
Անալենա Բուրբոքը խոսել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին, որը տեղի կունենա հուլիսին։
«Պուտինը շահագրգռված է մեր դաշինքում տարաձայնություններ սերմանել և միտումնավոր խաթարել մեր ժողովրդավարությունները։ Մենք դրան դիմակայելու ենք մեր վճռականությամբ և միասնականությամբ, քանի որ Պուտինը չի կարող մեզ վախեցնել։ Ուժեղ Եվրոպան՝ Բրիտանիայի հետ միասին, անդրատլանտյան կամրջի ամուր հենարանն է՝ անկախ նրանից, թե ով է կանգնած կամրջի մյուս կողմում։ Այս միասնությունը մենք հստակ կարտահայտենք հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- ասել է Անալենա Բերբոքը։