Անալենա Բերբոկ. Մենք գտանք, որ քաղաքակիրթ կառավարությունների կողմից համաձայնեցված ռացիոնալ լուծումները չեն ավարտի Ուկրաինայում պատերազմը
Անալենա Բերբոկ. Մենք գտանք, որ քաղաքակիրթ կառավարությունների կողմից համաձայնեցված ռացիոնալ լուծումները չեն ավարտի Ուկրաինայում պատերազմը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հիասթափված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թույլ ազդեցությունից։

«Տնտեսական պատժամիջոցները պետք է տնտեսական ազդեցություն ունենան, բայց դա այդպես չէ, քանի որ ժողովրդավարական երկրների տրամաբանությունը չի գործում ավտոկրատ երկրներում»,- ասել է Անալենա Բերբոկը` լրագրող Ստեֆան Լամբիին տված հարցազրույցում։

Ըստ Անալենա Բերբոկի՝ ռացիոնալ միջոցներով հնարավոր չի լինի վերջ տալ Ուկրաինայում շարունակվող պատերազմին։

«Մենք գտանք, որ ռացիոնալ լուծումները, ռացիոնալ միջոցները, որոնք համաձայնեցվել են քաղաքակիրթ կառավարությունների կողմից, չեն կարող վերջ տալ այս պատերազմին»,- ասել է Անալենա Բերբոկը։