Անալենա Բերբոկ. Լավ է, որ Միացյալ Նահանգները փորձում է միջնորդի դեր ստանձնել, սակայն միևնույն ժամանակ, մենք չպետք է թույլ տանք Ռուսաստանի նախագահին, որ մեզ մոլորեցնի

22:53, 26.03.2025

«Չպետք է խաբվենք Վլադիմիր Պուտինի մարտավարությամբ», – այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։

Անալենա Բերբոկը ողջունում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության փորձերը, սակայն նշում է, որ չպետք է խաբվեն Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի մարտավարությամբ։

Նրա խոսքով՝ իսկական երկխոսությունը անհնար է, երբ հրադադարի հասնելը մշտապես կապված է նոր պահանջների և զիջումների հետ։

«Լավ է, որ Միացյալ Նահանգները փորձում է միջնորդի դեր ստանձնել։ Միևնույն ժամանակ, մենք չպետք է խաբենք ինքներս մեզ, և նախևառաջ չպետք է թույլ տանք Ռուսաստանի նախագահին, որ մեզ մոլորեցնի», – նշել է Անալենա Բերբոկը։

Նմանատիպ