Անալենա Բերբոկ. Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն։ Այս մասին Բերբոկը հայտարարել է Բեռլինում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ և եռակողմ բանակցություններից հետո։
«Մենք կարծում ենք, որ 30 տարվա ցավոտ հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևն ասել են, որ պատրաստ են խաղաղության՝ լուծված խնդիրները խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման լուծելու համար, որն անհրաժեշտ է։ Ուղիղ երկխոսությունը՝ այսօր և վաղը, երկարաժամկետ առաջընթացի լավագույն միջոցն է»,- ասել է Բըրբոքը։
Հիշեցնենք, որ Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը երկկողմ և եռակողմ հանդիպումներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։