Անալենա Բերբոկ. Գերմանիան Իսրայելի կողքին է
«Գերմանիան կանգնած է Իսրայելի կողքին», -ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։ Ըստ Բերբոքի, անցյալ տարի Համասի կողմից Իսրայելի վրա հարձակումը շրջադարձային էր ինչպես հրեական, այնպես էլ Գերմանիայի պատմության մեջ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կազմակերպած ջարդը ժամանակը բաժանել է «առաջ» և «հետո» ժամանակաշրջանների։
Ըստ Բերբոքի՝ Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի ազգային շահերի մաս է կազմում։
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Թե՛ ՀԱՄԱՍ-ի բռնությունների դեմ, թե՛ Իրանի ու «Հըզբոլլահի» հրթիռային տեռորի դեմ»,- ասել է Բուրբոքը։