Անալենա Բերբոկ. Չնայած տնտեսական դժվարություններին, Գերմանիան հոգնածություն չի զգում Ուկրաինային աջակցելուց
Անալենա Բերբոկ. Չնայած տնտեսական դժվարություններին, Գերմանիան հոգնածություն չի զգում Ուկրաինային աջակցելուց

Չնայած տնտեսական դժվարություններին, Գերմանիան չի հոգնում Ուկրաինային աջակցելուց,- «CNN»-ին ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը։

Հարցին, թե արդյոք Գերմանիան «հոգնել է Ուկրաինայից» տնտեսական խնդիրների ֆոնին, նախարարը պատասխանել է «ոչ»։

«Մենք ժողովրդավարական երկիր ենք, ուստի յուրաքանչյուրն ունի աշխարհի մասին իր տեսակետը, բայց ի սկզբանե գերմանացիների և եվրոպացիների ճնշող մեծամասնությունը լավ հասկացավ, որ մենք կարող ենք լինել ուկրաինացիների տեղում», – ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ Բերբոկի՝ Գերմանիան, ինչպես մնացած աշխարհը, ուներ բարձր գնաճ, իսկ Գերմանիայի տնտեսությունը չափազանց կախված էր ռուսական նավթից ու գազից։

«Նման պահին պետք է ճիշտ որոշում կայացնել՝ աջակցելու Ուկրաինային, աշխարհին, բայց պետք է մարդկանց բացատրել, թե ինչու պետք է դա անես։ Բացի այդ, դուք պետք է աշխատեք այլ սոցիալական ծրագրերի վրա՝ մարդկանց և ընտանիքների համար բացասական հետևանքներից խուսափելու համար: Սա այն է, ինչ մենք փորձում ենք անել»,- ասաց ԱԳ նախարարը։