Անալենա Բերբոկ. Աշխարհում ոչ ոք չի ցանկանում ընտելանալ դաժան, ագրեսիվ պատերազմին
Անալենա Բերբոկ. Աշխարհում ոչ ոք չի ցանկանում ընտելանալ դաժան, ագրեսիվ պատերազմին

Աշխարհում ոչ ոք չի ցանկանում ընտելանալ դաժան, ագրեսիվ պատերազմին,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսում։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բեռլինը կօգնի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքն ունի Ուկրաինան։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային, մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքն ունի։ Պուտինը գնում է դատարկության մեջ, եթե կարծում է, որ աշխարհը կարող է համակերպվել պատերազմի հետ, քանի որ կան այլ խնդիրներ: Խոսքը միայն Ուկրաինա զենք ուղարկելու մասին չէ, դա նաև հումանիտար ասպեկտի, ենթակառուցվածքների պաշտպանության և առևանգված ու տարված երեխաների վերադարձի մասին է»,- ասել է Անալենա Բուրբոկը։

Իր հերթին Էնթոնի Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ի և տասնյակ այլ երկրների «ուժեղ աջակցությունը» Ուկրաինային կշարունակվի՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար: