Անալենա Բերբոկ. Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ
Անալենա Բերբոկ. Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ,- սոցցանցում գրում է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը։

Բերբոկը Բաքվին մեղադրել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը խախտելու մեջ։

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, սա է տեւական խաղաղության հասնելու միակ ճանապարհը։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցություններին։ Վերջին օրերին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում դեէսկալացիայի շուրջ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Ռազմական գործողություններից զերծ մնալու Բաքվի խոստումը խախտվել է»,- գրել է Բերբոկը։