Անալենա Բերբոի.Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ՆԱՏՕ-ի դռները բաց են , եթե նրանք որոշեն անդամակցել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դուռը բաց է Շվեդիայի և Ֆինլանդիայի համար։
Նրա խոսքով՝ երկու երկրն էլ համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին։
«Եթե որոշեն միանալ, մենք գրկաբաց կդիմավորենք։ Շվեդիան ու Ֆինլանդիան պատրաստ են դրան՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով, դրանում կասկած չկա։ Նրանք Եվրամիության և ԵԱՀԿ-ի անդամներ են և հանդիսանում են եվրոպական խաղաղության կարգի մաս: Նրանց զինված ուժերն արդեն ինտեգրված են ՆԱՏՕ-ի կառույցներին։ Երկու երկրն էլ համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին և մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելություններին։ Նրանք գործնականում դաշինքի անդամ են՝ նույնիսկ առանց դիմումի։
Երեկ ես Ֆինլանդիայի և Շվեդիայի նախարարներին ասացի, որ սա յուրահատուկ պահ է լինելու, քանի որ բոլոր սկանդինավյան երկրները միավորվելու են անվտանգության մեկ հովանոցի ներքո։ Ֆինլանդիայի և Շվեդիայի բնակիչները անկեղծորեն ասում են, որ իրենց քաղաքական տունը Եվրամիությունում է, և որ խաղաղության կարգը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Ես ուզում եմ այս մարդկանց ասել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը բոլոր ազգերի ինքնիշխան իրավունքն է՝ դաշինք ընտրելու: Այս առավոտ ես հասկացրեցի, որ եթե Ֆինլանդիան և Շվեդիան որոշեն միանալ Դաշինքին, մենք Գերմանիայում կանենք ամեն ինչ՝ ապահովելու, որ այս զգայուն, անցումային գործընթացը՝ դիմումից մինչև վավերացում, հնարավորինս արագ ավարտվի»:
Ֆինլանդիան այսօր պաշտոնապես հայտարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին։