«Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ պաշտոնապես դադարեցվել է պայմանագիրը
Վրաստանի կառավարության որոշման հիման վրա, «Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացման գործակալությունը» պայմանագրի դադարեցման մասին գրավոր հաղորդագրությունն ուղարկել է «Անակլիայի զարգացման կոնսորցիումին», որից հետո պայմանագիրը պաշտոնապես կասեցվել է,- այս մասին տեղեկություն է տարածում շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունը:
«Անակլիայում Սև ծովի խորջրյա նավահանգստի շինարարության, գործարկման և փոխանցման (BOT) մասին» Վրաստանի կառավարության և «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» միջև 2016 հոկտեմբերի 3-ին կնքված ներդրումային պայմանագրի դադարեցման գործընթացները, Վրաստանի որոշմամբ, սկսվել են այսօր:
Նախարարությունը մեկնաբանում է, որ կառավարության որոշմամբ, նոր ներդրումներ որոնելու և Անակլիայի նավահանգստի հետագա զարգացման նպատակով, մեկնարկում է նախագծի մրցութային առաջարկի նախապատրաստման անհրաժեշտ գործընթացը: