Անակլիայի նավահանգստի շինարարության ֆինանսավորման առնչությամբ ընթանում են բանակցություններ
Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացման ներդրումային պայմանագրի առնչությամբ Վրաստանի կառավարության, Անակլիայի զարգացման կոնսորցիումի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջև ընթանում է բանակցությունների երկրորդ փուլը:
Բանակցությունների առաջին գործնական հանդիպումը կայացել է Վրաստանի ֆինանսների նախարարությունում, որը շարունակվում է «Ռեդիսոն բլու Իվերիա» հյուրանոցում:
Եռակողմ հանդիպումների քննարկման թեման միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Անակլիայի զարգացման կոնսորցիումի մոտ բարձրացված 8 կետից բաղկացած պահանջների քննարկումն է:
Ֆինանսական ինստիտուտների հետ բանակցությունների առաջին փուլն անցկացվել է ընթացիկ տարվա փետրվարի 8-ին: