Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության փոխանցմամբ, Անակլիա-Գանմուխուրիի կարանտինային տարածքում այս պահի դրությամբ մնում է 92 անձ:
Ինչ վերաբերում է ինքնամեկուսացման մեջ գտնվողներին, շրջանում այս պահի տվյալներով ինքնամեկուսացման մեջ է 31 անձ: Համաճարակային հսկողություն է հաստատվել 1995 անձի վրա: Երեկ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 144 նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական:
Հանրային առողջապահության ազգային կենտրոնի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի վարչությունն այսօր տարբեր մունիցիպալիտետներում կվերցնի նմուշներ: