Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածքում գտնվում է 55 անձ
Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածքում գտնվում է 55 անձ

Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածքում այս պահի դրությամբ գտնվում է 55 անձ:

Ինչ վերաբերում է ինքնամեկուսացմանը, Սամեգրելոյի շրջանում 41 անձ ինքնամեկուսացման մեջ է: Համաճարակային վերահսկողություն է իրականացվում 1932 անձի դեպքում:

Շրջանային վարչության փոխանցմամբ, նշված տվյալներով, կրկին ավելացել է կարանտինում և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց թիվը:

Նրանց տեղեկատվությամբ, երեկ Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 141 նմուշ, դրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: