«Անադոլու»-ի վրացի լրագրող Դավիթ Կաճկաճիշվիլին, ով վիրավորվել է Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով, իրեն լավ է զգում և այս պահին գտնվում է անվտանգ վայրում
Վրաստանի քաղաքացին, ով տուժել է Խարկովի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման հետեւանքով, «Անադոլու» լրատվական գործակալության լրագրող Դավիթ Կաճկաճիշվիլին է:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Կաճկաճիշվիլին, ինքը հյուրանոցի համարում է եղել, երբ երկու հրթիռ է դիպել շենքին։ Նրա խոսքով՝ միջադեպի արդյունքում ինքն անձամբ ստացել է փոքր վնասվածք։
Հարձակման հետեւանքով վիրավորվել է նաեւ «Անադոլու»-ի ֆոտոլրագրող Օզգե Էլիֆ Քըզըլը։
Դավիթ Կաճկաճիշվիլիի խոսքով՝ այս փուլում նրանք տեղափոխվել են անվտանգ վայր։
Ռուսական ուժերը ուշ գիշերին հրթիռային հարձակում են գործել Խարկովի հյուրանոցային համալիրի վրա։ Վերջին տվյալներով՝ տուժել է 13 մարդ։