Անա Նացվլիշվիլին ասում է, որ «Վրացական երազանքը» օրական երկու անգամ փոխում է իր խոստումները
Ընդդիմադիր պատգամավոր Անա Նացվլիշվիլին ասում է, որ «Վրացական երազանքը» օրական երկու անգամ փոխում է իր խոստումները:
Լրագրողների հետ զրույցում Անա Նացվլիշվիլին չմանրամասնեց, արդյոք ինքը կաջակցի սահմանադրական փոփոխություններին, եթե իշխող թիմը ընդդիմությանը առաջարկի երեք տոկոսանոց ընտրական շեմ:
Որքան հաճախ «Վրացական երազանքը» փոխի իր դիրքորոշումը և անցնի ինքնաբացահայտման ռեժիմին, այնքան ավելի լավ կլինի ընտրություններին ընդառաջ, քանի որ ընտրողները կկարողանան տեսնել, թե արդյոք պետք է քվեարկեն այն կուսակցության համար, որը օրական երկու անգամ դավաճանում է իր խոսքը: Ես չեմ ուզում մեկնաբանել 3 տոկոսը, քանի որ այս դեպքում իշխող կուսակցությունը լուրջ տպավորություն չի թողնում, օրը երկու անգամ աքլորի կանչից առաջ և հետո պատրաստ է վերանայել իր նախաձեռնած օրինագիծը և մտափոխվել, շատ անլուրջ է: Մենք կարող ենք չընդունել սահմանադրական փոփոխությունները, խնդրեմ, թող կշարունակեն նման դիրքորոշում որդեգրել», – ասել է Նացվլիշվիլին:
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները: Նախագծի համաձայն, ընտրական շեմը 5-ից կիջեցվի 2 տոկոսի, այնուամենայնիվ, «Վրացական երազանքը» չի բացառում, որ երկրորդ ընթերցմամբ այս շեմը կբարձրանա մինչեւ 3 տոկոսի: