Անա Նացվիլիշվիլի. Դատարանի հանցավոր սխեմայի մասին Վրաստանի իշխանությունը տասն անգամ ավելի շատ տեղեկատվություն ունի, քան ԱՄՆ-ը, սակայն համարժեք չի գնահատում կլանային կառավարման հետ կապված տեղեկատվությունը
Անա Նացվիլիշվիլի. Դատարանի հանցավոր սխեմայի մասին Վրաստանի իշխանությունը տասն անգամ ավելի շատ տեղեկատվություն ունի, քան ԱՄՆ-ը, սակայն համարժեք չի գնահատում կլանային կառավարման հետ կապված տեղեկատվությունը

Դատարանի հանցավոր սխեմայի մասին Վրաստանի իշխանությունը տասն անգամ ավելի շատ տեղեկատվություն ունի, քան ԱՄՆ-ը, սակայն համարժեք չի գնահատում կլանային կառավարման հետ կապված տեղեկատվությունը,- այս մասին ասել է «Լելոյի» անդամ Անա Նացվիլիշվիլին։

Նրա խոսքով, կարեւոր է ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստեղծումը:

«Հարցերը հիմնված էին այն բանի վրա, թե ինչ ապացույցների հիման վրա է Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունել՝ հաշվի առնելով սեփական օրենսդրությունը, ում պետք է թույլ տալ մուտք գործել իր երկիր, ում` ոչ: Այս տեղեկատվությունը տարիներ շարունակ հրապարակային է եղել վրացական իշխանության քթի տակ, բայց ի տարբերություն մեր իշխանության, ԱՄՆ իշխանությունը օրինապաշտ է, և այն տեղեկատվությունը, որը հասանելի է բոլորին, վերցվել, գնահատվել և արձագանքվել է։ Դատարանի հանցավոր սխեմայի մասին Վրաստանի իշխանությունը տասն անգամ ավելի շատ տեղեկատվություն ունի, քան ԱՄՆ-ը, սակայն համարժեք չի գնահատում կլանային կառավարման հետ կապված տեղեկատվությունը։ Խոսքը չորս հոգու մասին է, ովքեր համակարգի ղեկավարն են, չնայած գիտենք, որ կլանային իշխանությունը հիմնված չէ չորս հոգու վրա։ Ուստի, եթե խորհրդարանը ցանկանում է համարժեք արձագանքել, ապա պետք է ստեղծվի հետաքննող հանձնաժողով, որը կուսումնասիրի մնացած սխեման այս չորս անձանցից դուրս»,- ասել է Անա Նացվլիշվիլին։