Անա Քասրաշվիլին ճանաչվել է World Soundtrack Awards միջազգային մրցույթի հաղթողներից մեկը
Անա Քասրաշվիլին ճանաչվել է World Soundtrack Awards միջազգային մրցույթի հաղթողներից մեկը

Վրաց կոմպոզիտոր Անա Քասրաշվիլին հաղթող է ճանաչվել World Soundtrack Awards միջազգային մրցույթի՝ «երիտասարդ կոմպոզիտորների կողմից ստեղծված լավագույն, ինքնատիպ սաունդթրեքի» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունն տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին Բելգիայում:

World Soundtrack Awards-ը միջազգային երաժշտական ​​մրցանակ է, որը ստեղծվել է 2001 թվականին ֆիլմի սաունդթրեքների և դրանց կոմպոզիտորներին գնահատելու համար: Այս տարի մրցույթն անց է կացվել քսաներրորդ անգամ: