Անա Կասրաձե. Դեռևս չկա հստակ ապացույց, որ հնարավոր է նախկինում վարակված մարդը կրկին վարակվի
Անա Կասրաձե. Դեռևս չկա հստակ ապացույց, որ հնարավոր է նախկինում վարակված մարդը կրկին վարակվի

Հանրային առողջապահության ռիսկերի պատրաստվածության արձագանքման վարչության ղեկավար Անա Կասրաձեի հայտարարությամբ, դեռևս չկա հստակ ապացույց, որ հնարավոր է նախկինում վարակված մարդը կրկին վարակվի:

«Մեզ անհրաժեշտ է որոշ ժամանակաշրջան և վերավարակման դեպքերի գնահատում: Դեռևս, աշխարհում առկա հետազոտություններով, այն դեպքերը, որոնք ենթադրել ենք, որ վերավարակ էր, պարզվել է, որ եղել է վարակի մնացորդը:

Համապատասխանաբար, դեռևս չկա հստակ և բավարար ապացույց, որ հնարավոր է նախկինում վարակված մարդը կրկին վարակվի: Կարծում եմ, առավել շատ ապացույցներ կլինեն քիչ անց»,- նշել է Անա Կասրաձեն: