Անա Ֆոտիգա. Վրդովված եմ Վրաստանում զարգացած վերջին իրադարձություններից
Անա Ֆոտիգա. Վրդովված եմ Վրաստանում զարգացած վերջին իրադարձություններից

Անկասկած, հաջողության ենք հասել մեր քաղաքականության մեջ, սակայն կան որոշ հարցեր, որոնք վրդովմունք են առաջացնում,- այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանական Անա Ֆոտիգան՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստին, «Արևելյան գործընկերության» երկրների մասին խոսելիս:

«Իմ աջակցությունը «Արևելյան գործընկերության» երկրների նկատմամբ կայուն է: Այսքան տարի անց, կարծում եմ, երկու հարց կայուն է այս երկրներում: Առաջինն այս երկրների հասարակության շատ կայուն արևմտյան տրամադրվածությունն է և նրանց ցանկությունը՝ մնան մեզ հետ: Երկրորդը Ռուսաստանի ցանկությունն է, ապակայունացնել այս երկրները և հնազանդեցնել նրանց: Անկասկած, հաջողության ենք հասել մեր քաղաքականության մեջ, սակայն կան որոշ հարցեր, որոնք վրդովմունք են առաջացնում: Ուկրաինան կրկին օկուպացված է, Ազովյան ծովի նավահանգիստներն արգելափակված են: Վրաստանը իրական վրդովմունքի պատճառ է և ես վրդովված եմ վերջին իրադարձություններից: Կարծում եմ, քաղաքական ճգնաժամը ծայրահեղ վտանգավոր է, մենք պետք է դիմակայենք դրան»,- հայտարարել է Անա Ֆոտիգան: