«Անա Դոլիձե. Ժողովրդի համար» կուսակցության քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Անա Դոլիձեն
«Անա Դոլիձե. Ժողովրդի համար» կուսակցության քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Անա Դոլիձեն:
Ինչպես նշել է Անա Դոլիձեն, Թբիլիսիին անհրաժեշտ է քաղաքապետ, որը մայրաքաղաքին կվերադարձնի կանաչ քաղաքի կարգավիճակը և հոգ կտանի անվտանգ միջավայրի մասին:
«Թբիլիսին այսօր մարդկանց համար հարմարեցված քաղաք չէ, այս քաղաքը հարմարեցված է մի քանի մարդկանց եւ մի քանի խմբերի մասնավոր շահերին: Մեր խնդիրն է դարձնել այս քաղաքը բոլորի համար, յուրաքանչյուրը պետք է գտնի իր Թբիլիսին այստեղ: Ես՝ որպես քաղաքապետի թեկնածու, կանեմ ամեն ինչ, որպեսզի այն գաղափարը, որ այս քաղաքը բոլորի համար է, երեխաների, երիտասարդների, տարեցների, ընտանիքների, այս գաղափարն իրականություն դառնա: Ես կլինեմ այն մարդը, ով այս գաղափարն իրականություն կդարձնի: Կուսակցությունն ինձ առաջադրեց որպես քաղաքապետի թեկնածու, ես լինելու եմ այս քաղաքում ժողովրդի ձայնը և ամեն ինչ անելու եմ, որ այս քաղաքը դառնա քաղաք մարդկանց համար և ոչ թե մի քանի մարդկանց և խմբերի», – ասաց Անա Դոլիձեն: