Անա Դոլիձե. Փորձը ցույց է տվել, որ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը, որը միայնակ մնաց «Վրացական երազանքի» հետ, պարտվում է ընտրություններում
Անա Դոլիձե. Փորձը ցույց է տվել, որ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը, որը միայնակ մնաց «Վրացական երազանքի» հետ, պարտվում է ընտրություններում

«Ժողովրդի համար» կուսակցության նախագահ Անա Դոլիձեի խոսքով, հաջորդ շաբաթ քաղխորհուրդը կորոշի՝ կուսակցությունը կունենա՞ քաղաքապետի թեկնածու:

«Քաղաքական խորհուրդը կհավաքվի այս շաբաթ և կորոշի, թե արդյոք կուսակցությունը կունենա քաղաքապետի թեկնածու, երբ է նախատեսում մասնակցել ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչ ձևով և ինչպիսի հարաբերություններ կունենա այլ կուսակցությունների հետ», – ասաց Դոլիձեն:

Ինչ վերաբերում է ընդդիմության գլխավոր թեկնածու Նիկա Մելիայի հնարավոր առաջադրմանը, Անա Դոլիձեն նշեց, որ սա կարող է «Վրացական երազանքի» համար կրկին հաղթանակի ևս մեկ հնարավորություն լինել:

«Իմ դիրքորոշումը հիմնված է տարրական հաշվարկների և փորձի վրա, որ այն, ինչ մենք տեսանք նախորդ ընտրություններում,
փորձը ցույց է տվել, որ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը, որը միայնակ մնաց «Վրացական երազանքի» հետ, պարտվում է ընտրություններում: Ուստի ավելի լավ կլինի, որ քաղաքական սպեկտրը ընտրի այնպիսի մարտավարություն, որը թույլ կտա նրան ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև հաղթել: «Միացյալ ազգային շարժման» միակ թեկնածուի շուրջ միավորվելը, հավանաբար, «Երազանքի» համար նորից հաղթանակի հնարավորություն կլինի», – ասաց Դոլիձեն: