Անա Դոլիձե. Ընդդիմությանն առաջարկում ենք գործողությունների ծրագիր՝ բարձրացնելու քաղաքապետի իմփիչմենթի հարցը այն շրջաններում, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն ունի ավագանիներում
«Ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Անա Դոլիձեն դիմել է շրջանային ավագանիների ընդդիմադիր անդամներին, որտեղ ընդդիմությունը ներկայացված է մեծամասնությամբ, և կոչ է արել իմպիչմենտի ենթարկել քաղաքապետերին։
Դոլիձեի խոսքով, օրենսդրությունը թույլ է տալիս ընդդիմադիր թեկնածուներին սակրեբուլոյի լիազորությունների մեկնարկից վեց ամիս անց սկսել քաղաքապետի պաշտոնանկության ընթացակարգերը։
Անա Դոլիձեի կարծիքով, դա երկիրը կտանի դեպի արտահերթ ընտրություններ։ Դոլիձեի խոսքով, ըստ ինքնակառավարման ընտրությունների նախնական արդյունքների, ընդդիմությունը մեծամասնությամբ ներկայացված է Բաթումիի, Ռուսթավիի, Զուգդիդիի, Չխորոծղուի և Սենակիի սակրեբուլոներում։
«Մենք այսօր ընդդիմությանն առաջարկում ենք գործողությունների ծրագիր, որն անվանում ենք ժողովրդական իմպիչմենտ։ Օգտագործելով ինքնակառավարման օրենսդրությունը՝ հնարավոր է այն տարածքներում, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն ունի քաղաքային խորհրդում, օրենքով սահմանված կարգով բարձրացնել քաղաքապետի իմփիչմենթի հարցը։ Այդ շրջաններն են՝ Բաթումի, Ռուսթավի, Զուգդիդի, Ծալենջիխա, Չխորոծղու, Սենակի։
Բացի այդ, եթե ավագանին դա չանի, ապա բնակչության 20 տոկոսը հնարավորություն ունի բարձրացնել քաղաքապետի իմպիչմենտի հարցը։ Ի վերջո, իմպիչմենտի գործընթացը, այս առնչությամբ ստորագրահավաքը, ավագանու որոշումը ազդակ է ուղարկելու իշխանությանը և մեր միջազգային հանրությանը, որ անընդունելի է նման պահվածքը՝ ընտրությունները բացահայտ գողանալը, որ երկրի կեսից ավելին ընդդիմադիր է տրամադրված, և իրավիճակը հասունացել է արտահերթ ընտրությունների: Ժողովրդական իմպիչմենտները այն քաղաքներում, որտեղ գերիշխող է ընդդիմադիր տրամադրությունները, հնարավորություն է իշխանությանը հայտնելու, որ ժամանակն է վերաբաշխել իշխանությունը և դրա համար արտահերթ ընտրություններ նշանակել»,- ասել է Անա Դոլիձեն։