Անա Բուչուկուրին հայտարարում է, որ Գիորգի Գախարիայի թիմն այս փուլում չի պատրաստվում պաշտպանել Բադրի Ջափարիձեի թեկնածությունը Ռուսթավիի մեծամասնական ընտրակարգով
Անա Բուչուկուրին հայտարարում է, որ Գիորգի Գախարիայի թիմն այս փուլում չի պատրաստվում պաշտպանել Բադրի Ջափարիձեի թեկնածությունը Ռուսթավիի մեծամասնական ընտրակարգով

«Հանուն Վրաստանի» կուսակցությունն այս փուլում չի պատրաստվում Ռուսթավիի մեծամասնական պատգամավորի պաշտոնում պաշտպանել Բադրի Ջափարիձեի թեկնածությունը։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Անա Բուչուկուրին, Գիորգի Գախարիայի թիմը Ռուսթավիում սեփական թեկնածու չի առաջադրի։ Նա ասաց, որ այս փուլում կուսակցությունը չի նախատեսում սատարել թեկնածուներից որեւէ մեկին։

«Մինչ ընտրությունները երկար ժամանակ կա, և տեսնենք, թե ինչ կլինի, բայց հիմա մենք ոչ մեկին չենք աջակցում։ Այսպես որոշեցինք՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Այսօրվա դրությամբ մենք չենք պատրաստվում աջակցել Բադրի Ջափարիձեին»,- ասել է Բուչուկուրին։

«Լելոն» Ռուսթավիի միջանկյալ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թեկնածու կառաջադրի Բադրի Ջափարիձեին, ում պատգամավորի մանդատը երեկ կասեցվել էր խորհրդարանում։