Անա Բուչուկուրին ասում է, որ ոչ «Միացյալ ազգային շարժումից», ոչ «Վրացական երազանքից» պաշտոնական պատասխան չեն ստացել բանակցությունների եռակողմ ձևաչափի վերաբերյալ
«Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Անա Բուչուկուրին ասում է, որ ոչ «Միացյալ ազգային շարժումից», ոչ «Վրացական երազանքից» պաշտոնական պատասխան չեն ստացել բանակցությունների եռակողմ ձևաչափին:
Նրա խոսքով, եթե եռակողմ ձեւաչափը չկայանա, անհատական որոշում կկայացվի:
«Շնորհիվ այն բանի, որ շատ քաղաքապետարաններում մենք ունենք «ոսկե բանալի», մենք առաջարկեցինք, որ կուլիսային շշուկի փոխարեն երկուստեք լինի պետական մտածողություն, որպեսզի բանակցություններն ընթանան բաց և ոչ կուլիսային, անարժան մեթոդներով: Գլխավորը՝ ապահովել այդ ավագանիներում գործունեությունը, պաշտպանել տարրական պետական շահը:
Մինչ այժմ կողմերից որևէ մեկի կողմից պաշտոնական արձագանք չի եղել: Անձամբ ինձ դա չի զարմացնում, քանի որ թե՛ «Ազգային շարժմանը», թե՛ «Վրացական երազանքին» այսօր հետաքրքրում են միայն իրենց նեղ կուսակցական շահերը: Իհարկե, մենք կրկին սպասում ենք, բայց եթե եռակողմ ձևաչափը չկայանա, մենք անհատական որոշում կկայացնենք ուժերի հավասարակշռման առումով: Այս մասին մենք հանրությանը կտեղեկացնենք առաջիկա օրերին», – ասել է Անա Բուչուկուրին:
Հիշեցնենք, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան բաց, եռակողմ բանակցություններ էր առաջարկում «Վրացական երազանքին» և «Միացյալ ազգային շարժմանը», նպատակ ունենալով ստանալ սակրեբուլոյի հավասարակշռված կազմ: