Ան Լինդե. Շվեդիան սատարում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և բոլոր կողմերին կոչ անում կառուցողական ուղիներ գտնել Ժնևի միջազգային բանակցություններում
Շվեդիան աջակցում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը,-ասել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Ան Լինդեն:
«Այսօր արդեն 13 տարի է անցել Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմից: Շվեդիան սատարում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և բոլոր կողմերին կոչ անում կառուցողական ուղիներ գտնել Ժնևի միջազգային բանակցություններում», – գրել է Լինդեն «Twitter»-ում: