Ամուրի մարզում վթարի ենթարկված ուղևորատար ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնում են ռուսական լրատվամիջոցները

11:58, 24.07.2025

Ռուսաստանի Ամուրի մարզում կործանված An-24 ուղևորատար ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի վեց անդամ և 43 ուղևոր, որոնց թվում՝ հինգ երեխա։

Ինքնաթիռը թռչում էր Բլագովեշչենսկից դեպի Տինդա, երբ կապը անձնակազմի հետ կորել է։ Արտակարգ ծառայությունների փոխանցմամբ՝ ինքնաթիռը ընկել է լեռան լանջին՝ դժվարամատչելի վայրում։ Վթարի հետևանքով ինքնաթիռը բռնկվել է։ Ամուրի մարզի ղեկավար Վասիլի Օռլովը հայտարարել է, որ տարածաշրջանում եղանակային վատ պայմաններ էին, ինչի պատճառով չվերթը ուշացումով էր մեկնարկել։

Նմանատիպ