«Ամտելի» կլինիկայում մահացած 83-ամյա տղամարդը բռնազավթված Գալիի բնակիչ էր
«Ամտելի» կլինիկայում մահացած պացիենտը բռնազավթված Գալիի բնակիչ էր, 83-ամյա տղամարդ:
Պացիենտն ուներ քրոնիկ հիվանդություններ: Կլինիկայում այժմ բուժում է ստանում 149 վարակակիր:
«Նա Գալիի շրջանից էր: Բուժում էր ստանում համալսարանային կլինիկայում և տեղափոխեցին մեզ մոտ: 93-ամյա տղամարդը վարակված էր կորոնավիրուսով, ուներ թոքաբորբ, ուղեկցող հիվանդություններ – սրտի անբավարարություն, զարկերակային բարձր ճնշում և առիթմիա: Վերակենդանացման բաժանմունքում է 13 պացիենտ, կլինիկայում գտնվում է 149 պացիենտ»,- հայտարարել է «Ամտել հոսպիտալի» տնօրեն Լաշա Մաճարաշվիլին:
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 62: