Ամստերդամի կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակման արդյունքում հինգ մարդ վնասվածքներ է ստացել

21:09, 27.03.2025

Ամստերդամի կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակման արդյունքում հինգ մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Մեդիայի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ամստերդամի կենտրոնում՝ Դամ հրապարակին մոտ։ Տղամարդը, ով դանակով վիրավորել է հինգ քաղաքացու, արդեն ձերբակալվել է, իսկ Դամի հրապարակը մասամբ փակվել է ոստիկանության կողմից։

Վիրավորների տարհանման նպատակով ներգրավվել է ուղղաթիռ։ Հարձակման հետ կապված դադարեցվել է Ամստերդամի քաղաքային խորհրդի նիստը։

Այս պահին դեռ հայտնի չէ ոչ տուժածների վիճակը, ոչ էլ հարձակվողի ինքնությունը և հանցագործության դրդապատճառը։

Նմանատիպ