Ամռան սեզոնին Թբիլիսիից իրականացվելու է կանոնավոր ուղևորատար չվերթ 52, իսկ Քութաիսիից՝ 28 ուղղություններով
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից ամռան նավիգացիոն սեզոնի համար հաստատվել է ավիաչվերթների գրաֆիկը:
Գործակալության տեղեկությամբ, մարտի վերջին շաբաթից մինչև հոկտեմբերի վերջին շաբաթը, Վրաստանի միջազգային օդանավակայաններում շաբաթական կիրականացվի 590 չվերթ: Նախորդ շաբաթվա նույն ժամանակահատվածում, շաբաթվա ընթացնում իրականացված չվերթների միջին քանակը կազմում էր 540, համապատասխանաբար, կանոնավոր չվերթների քանակը ընթացիկ ամռան նավիգացիոն սեզոնին ավելացել է 9 տոկոսով:
Ավիաչվերթները կատարվելու են երկու վրացական և 39 արտասահմանյան ավիաընկերության կողմից, ներառյալ երեք բեռնատար ընկերություն:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր ուղևորատար չվերթներն իրականացվելու են 52 ուղղություններով. Աթենք, Ալմաթի, Ամստերդամ, Անկարա, Ակտաու, Բարսելոնա, Բաքուն, Բահրեյն, Բոլոնիա, Բրյուսել, Բեռլին, Բուխարեստ, Դամամի, Դոհա, Դուբայ, Եկատերինբուրգ, Էլ-Քուվեյթ, Երևան, Վարշավա, Վիեննա, Վորոնեժ, Թեհրան, Թել-Ավիվ, Կիև, Կրասնոդար, Լոնդոն, Փարիզ, Մյունխեն, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Նուր-Սուլթան, Փարիզ, Պեկին-Ուրումչի, Պերմ, Պրահա, Ժուկովսկ, Ռիգա, Ռիադ, Ռոստով, Սամարա, Սալոնիկի, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Ստամբուլ, Ուրումչի, Ուֆա, Կազան, Շարմ էլ-Շեյխ, Շարժա, Ջիդա, Հերակլիոն և Հուրգադա:
Քութաիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր մարդատար չվերթներ են իրականացվելու 28 ուղղությամբ. Աթենք, Բազել, Բարսելոնա, Բեռլին, Բեռլին, Բրյուսել, Բուդապեշտ, Գդանսկ, Դորտմունդը, Էյնդհովեն, Վարշավա, Վիլնյուս, Վիեննա, Վրոցլավ, Կատովիցե, Կոպենհագեն, Կրակով, Լարնակա, Լոնդոն, Մեմինգեն, Միլան, Մոսկվա, Փարիզ, Պրահա, Ռիգա, Հռոմ, Սալոնիկ Տալլին:
Բաթումիի միջազգային օդանավականից կանոնավոր ուղևորատար չվերթներ են իրականացվելու 14 ուղղությամբ. Բաքու, Դուբայ, Եկատերինբուրգ, Թել-Ավիվ, Կիեւ, Մինսկ, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Պերմ, Ռիադ, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Ստամբուլ եւ Կազան: