Ամոթի միջանքներ կազմակերպելը մնում է ուժի մեջ, բողոքը կլինի բոլոր տեղամասերում. «Ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձե
Ամոթի միջանքներ կազմակերպելը մնում է ուժի մեջ, բողոքը կլինի բոլոր տեղամասերում. «Ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձե

Ամոթի միջանցքները մնում են ուժի մեջ, բողոքներ կլինեն բոլոր ընտրատեղամասերում, սակայն դա չի վերաբերի սովորական քաղաքացիներին, – այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  «Ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձեն:

Կիրթաձեի խոսքով, իրենք այս հարցի շուրջ խորհրդակցություններ կունենան այլ կողմերի հետ:

«Իհարկե, ամոթի միջանցքներ կլինեն, աջակիցներ կլինեն բոլոր տեղամասերում և նրանք բողոքելու են կեղծված ընտրությունների դեմ: Նրանք քաղաքացիներին կբացատրեն տեղի ունեցածը, սակայն միջանցքները կկազմակերպվեն ոչ թե քաղաքացիների, այլ հիմնական կեղծողների՝ Ռիժվաձեի, ոստիկանության, ՊԱԾ-ի, ընտրական վարչակազմերի ներկայացուցիչների համար», – ասել է Գիորգի Կիրթաձեն: