«Ամոթ է» շարժման կազմակերպիչները ցույցի ավարտին տարածել են մանիֆեստ
«Ամոթ է» շարժման կազմակերպիչները ցույցի ավարտին տարածել են մանիֆեստ

Խորհրդարանի մոտ, ցույցի ավարտին «Ամոթ է» շարժման կազմակերպիչները տարածել են մանիֆեստ և հավաքվածներին ծանոթացրել գործողությունների պլանի հետ:

Ինչպես նշել են ցույցի կազմակերպիչները, մանիֆեստում տրված կետերին համապատասխան կշարունակեն պայքարը:

Ցույցի ազմակերպիչների հայտարարությամբ, նրանց նպատակն է՝ խաղաղ կերպով ավարտեն Բիձինա Իվանիվշիլու միանձնյա կառավարումը: Այդ նպատակին հասնելու համար նրանք նախատեսում են ստեղծել և հզորացնել ակտիվիստների բջջային խմբերը Թբիլիսիում և շրջաններում:

«Կստեղծենք էլֆերի զորք, որը պարտության կմատնի Իվանիշվիլու գովազդային վահանակներին:

Մենք լայնամասշտաբ քարոզարշավ ենք վարում, որպեսզի 2020 թվականի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կատարի ընտրություն:

Մենք Իվանիշվիլուն պարտության կմատնենք միջազգային արենայում: Մենք պարտության կմատնենք Իվանիշվիլուն Վրաստանում: Մենք պարտության կմատնենք Ռուսաստանին Վրաստանում»,- նշված է մանիֆեստում: