«Ամոթ է» շարժման անդամները և Էլենե Խոշտարիան բողոքում են, ռուս լրագրող Վլադիմեր Պոզների Վրաստան այցի դեմ
«Ամոթ է» շարժման անդամները բողոքում են, ռուս լրագրող Վլադիմեր Պոզների Վրաստան այցի դեմ:
Ցուցարարները հավաքվել էին «Վինոտել» հյուրանոցի բակում: Ըստ նրանց, անթույլատրելի է այն անձի մուտքը Վրաստան, որը չի ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ասում է, որ Աբխազիան Վրաստանի տարածք չէ:
Տեղում է նաև «Դրոա» քաղաքական շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան: Նրա խոսքով, Պոզների ծննդյան օրը չի կարող տոն լինել այս երկրում, քանի որ նա չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Տեղում կենտրոնացված են նաև իրավապահները: