Amnesty International-ը հրապարակում է զեկուցը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ներառյալ Վրաստանը, կորոնավիրուսային համավարակի պատճառով կիրարված սահմանափակումների վերաբերյալ
Amnesty International-ը հրապարակում է զեկուցը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ներառյալ Վրաստանը, կորոնավիրուսային համավարակի պատճառով կիրարված սահմանափակումների վերաբերյալ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակում է զեկուցը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ներառյալ Վրաստանը, կորոնավիրուսային համավարակի պատճառով կիրարված սահմանափակումների վերաբերյալ: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի մասին:

Զեկույցում նշվում է, որ մարտի 21-ին Վրաստանը կիրառեց արտակարգ միջոցառումներ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ հակառակ բժշկական խորհուրդների, հիմնականում, կրոնական միջոցառումները չեն սահմանափակվել, որպեսզի Վրաց ուղղափառ եկեղեցին կարողանար անցկացնել Զատկի պատարագը:

«Վրաստանի բոլոր մյուս կրոնական խմբերն ինքնակամ համաձայնել են փակել կրոնական հաստատությունները: Ապրիլի 15-ին Վրաստանի Մահմեդական խորհրդի ղեկավար Միրթագ Ասադովն ասաց, որ մզկիթները կբացեն Ռամադանի սկիզբին և ակնկալում են, որ կառավարությունը կվերաբերվի դրան նույն հասկացողությամբ, ինչպես Ուղղափառ եկեղեցուն:», – ասվում է Amnesty International- ի զեկույցում:

«Ապրիլի 14-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է գործազուրկ անձանց նպաստներ վճարել, ովքեր կորցրել են աշխատանքները «Կովիդ-19»-ի համավարակի կիրարված սահմանափակումների պատճառով: Կառավարությունը նաև հայտարարել է, որ ծածկելու է գազի, էլեկտրաէներգիայի և ջրի կոմունալ վճարները, նրանց, ովքեր ամսական սպառել են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա և 200 խմ-ից պակաս բնական գազ ամեն ամիս՝ արտակարգ իրավիճակների ամիսների ընթացքում»,- նշված է փաստաթղթում։