ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տեղեկությամբ՝ ամերիկացի զինվորականները սկսել են հերթական հարվածները հասցնել Իրանի տարածքին
Ամերիկացի զինվորականները սկսել են հերթական հարվածները հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր՝ արևելյան ժամանակով ժամը 06:00-ին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածների շարք են սկսել Իրանի դեմ։ Դրանց նպատակն է էլ ավելի թուլացնել իրանական ուժերի ռազմական կարողությունները, որոնք օգտագործվում էին Օմանի ծոցում առևտրային նավերի վրա հարձակումների համար», – ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Ի գիտություն՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի երկրի կամուրջներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։