ԱՄՆ յոթ նահանգներում եղանակային պայմանների վատթարացման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ-ում պայքարում են առատ ձյան ու ցրտահարության դեմ։ Եղանակի վատթարացման պատճառով յոթ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Վաշինգտոնում փակ են դպրոցները, գրասենյակները. Նաև ձյան առատ տեղումների հետևանքով ավտովթարների հետևանքով զոհվել է երեք մարդ՝ երկուսը Կանզասում, մեկը՝ Միսսուրիում։
Տեղի իշխանությունները հորդորում են բնակիչներին զերծ մնալ փողոց դուրս գալուց։
Շուրջ 1700 չվերթ է չեղարկվել ամբողջ Ամերիկայում, այդ թվում՝ Վաշինգտոնում։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնում վատ եղանակը չի խանգարի Կոնգրեսին հանդիպել հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնում պաշտոնապես հաստատելու համար։