ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության բակում կանգնեցվել է «քվեվրի» (վրացական սափոր)
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության բակում կանգնեցվել է «քվեվրի» (վրացական սափոր)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանությունը վրացական գինու օրը Վաշինգտոնում նշել է «Քվեվրիի» (վրացական սափոր) բացման արարողությամբ: «Քվեվրին», որը Գինու ազգային գործակալությունը փոխանցել է դեսպանությանը, Վաշինգտոնում զարդարում է Վրաստանի դեսպանության բակը:

Դեսպանության տեղեկությամբ, «քվեվրիի» մոտ փակցվել է տեղեկատվական վահանակ, որը փողոցում անցորդներին տեղեկություն կփոխանցի վրացական գինու հնագույն  մշակույթի մասին:

Հյուրերին ողջունել է Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և նրանց ծանոթացրել Վրաստանի հնագույն գինու մշակույթի հետ:

«Հյուրերը հիացած մնացին վրացական ազգային պարով, որը երեկոյին հաղորդեց հատուկ փայլ»,- հայտարարում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանությունում: