Առաջին անգամ, համավարակի ընթացքում, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան օրական ցուցանիշը գերազանցել է 4 հազարը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Նշված տվյալներով, վերջին մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 4 051 մարդ:
Բացի այդ, վերջին 24 ժամում հիվանդանոց է տեղափոխվել 132 370 կորոնավարակակիր: Արդեն 37-րդ օրն է, ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների հոսպիտալացման օրական թիվը գերազանցում է 100 հազարը:
ԱՄՆ-ում արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 21 միլիոն դեպք: Կորոնավիրուսից զոհվել է ավելի քան 365 հազար մարդ: Այս տվյալներով ԱՄՆ աշխարհում առաջին տեղում է: