ԱՄՆ-ում ուժեղ փոթորկի հետևանքով տասնինը մարդ է զոհվել
ԱՄՆ-ում ուժեղ փոթորկի հետևանքով տասնինը մարդ է զոհվել։
Տեղեկությունը տարածում է BBC -ն։
Երկրի հյուսիսային շրջաններում երկու միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականությանլ։ Բնական աղետի պատճառով հետաձգվել են հազարավոր չվերթներ։
Ամենաբարդ իրավիճակը Մոնտանա նահանգում է, որտեղ ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 45 աստիճան։
Վիսկոնսինը, Կանզասը, Կենտուկին, Կոլորադոն, Միսսուրին, Միչիգանը, Նեբրասկան, Նյու Յորքը, Օհայոն, Օկլահոման և Թենեսին պայքարում են աղետի դեմ: